Աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով

20:24 02/08/2012 » Իրավունք

Աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով

Օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Շինարարների փողոցում գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արման Ն.-ին և 1992 թ. ծնված Աննա Ա.-ին: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց