Վիճաբանություն  ռեստորանում. Բերման են ենթարկվել բարմենը, մենեջերը և 2 անչափահաս

19:55 02/08/2012 » Իրավունք

Վիճաբանություն ռեստորանում. Բերման են ենթարկվել բարմենը, մենեջերը և 2 անչափահաս

Օգոստոսի 1-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա մի տղա, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում, վիճաբանության ժամանակ վայր ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:


Օգոստոսի 2-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, վիճաբանելու կասկածանքով, ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել համալիրի մենեջերին, բարմենին և բաժին են ներկայացրել 15 և 16 տարեկան երկու տղաների:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց