ՀԱԿ ակտիվիստների քրեական հետապնդումը դադարեցվել է

17:44 06/08/2012 » Իրավունք

ՀԱԿ ակտիվիստների քրեական հետապնդումը դադարեցվել է

Հատուկ քննչական ծառայությունը որոշել է դադարեցնել Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի քրեական հետապնդումը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ աղբյուրի`  քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարմանը նրանց մասնկացությունն ապացուցված չլինելու հիմքով:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում գործը քննվում էր 2011-ի օգոստոսի 9-ին Տերյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Այս գործից անջատված մասով հուլիսի 20-ին Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշմամբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, մյուս ակտիվիստներ Արտակ Կարապետյանը` 3 տարի ազատազրկման, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման էին դատապարտվել:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց