Հայ աղջիկների պատիվը պաշտպանելու համար Պերմում հայեր են ձերբակալվել

15:53 08/08/2012 » Իրավունք

Հայ աղջիկների պատիվը պաշտպանելու համար Պերմում հայեր են ձերբակալվել

Պերմում ոստիկանությունը սկսել է հետաքննել մի խումբ հայերի ու տաջիկների միջև ծագած վեճի ու դրա հետևանքով առաջացած ծեծկռտուքի հանգամանքները: Պերմի Վասիլևյան փողոցի թիվ 33 տան մոտ ոստիկանության ծառայողները ձերբակալել են շուրջ 50 կասկածյալների: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Պերմի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Դավիդովին:

Ճշտված տվյալներով` ձերբակալվել է 44 տղամարդ` 20-40 տարեկան:

«Հայերի ու տաջիկների միջև կռվի մասին հաղորդումն ստացվել է ականատեսների կողմից: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության մեծ թվով ուժեր, որոնք կարողացել են կանխել կռվի հետագա զարգացումը»,- ասել է Դավիդովը:

Ըստ նախաքննական մարմնի տվյալների` հայ-տաջիկական կոնֆլիկտն առաջացել է երկու կանանց պատճառով, ովքեր գիշերով զբոսնել են իրենց հայ ընկերների հետ Վասիլևյան փողոցում ոչ սթափ վիճակում: Նրանց ընդառաջ տաջիկներ են քայլել, որոնցից մեկը աղջիկների հասցեին վիրավորական խոսքեր է ասել: Դրանից հետո հայերից մեկը սկսել է պաշտպանել աղջիկներին, սկսվել է կռիվը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց