Մեկ օրում Հայաստանում չորս հետախուզվող է հայտնաբերվել

15:38 11/08/2012 » Իրավունք

Մեկ օրում Հայաստանում չորս հետախուզվող է հայտնաբերվել

Հայաստանի ոստիկանության ծառայողները օգոստոսի 10-ին տարբեր մեղադրանքներով չորս հետախուզվող են հայտնաբերել: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Շիրակի փողոցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վալերի Նիկողոսյանին, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Օգոստոսի 10-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բերման են ենթարկել 1970 թ. ծնված Գագիկ Հակոբյանին, որը օգոստոսի 8-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

Օգոստոսի 10-ին, ժամը 08.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Օնիկ Հակոբյանին, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով: Օ. Հակոբյանը կալանավորված է:

Օգոստոսի 10-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Նոյակերտ գյուղի դաշտերից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Խաչիկ Քարամյանին, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց