Պարզվեց` դատապարտյալը «օտար մարմին է կուլ տվել»
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչ Հենզելի Գևորգյանը հայտարարել է, որ օտար մարմին է կուլ տվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Ռենտգեն սարքի միջոցով պարզվել է, որ փոքր երկաթյա մարմին կա օրգանիզմում, որը ըստ բժիշկների, կարող է բնական ճանապարհով դուրս գալ: Այժմ նա բժիշկների հսկողության տակ է»,-փոխանցեց Ղլեչյանը:
Նա նաև ասաց, որ կալանավոր Գևորգյանն այդ քայլին է դիմել, քանի որ ՔԿՀ վարչակազմին ներկայացրած նրա «մի քանի անօրինական» պահանջներ չեն կատարվել: Հետաքրքրվեցինք, թե ինչ պահանջներ է ներկայացրել կալանավորը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դե ցանկացել է մի քանի այլ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխվել և այլն, և այլն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան