Վաղատուրի հողամասերից մեկում արկ է պայթել
Սյունիքի մարզի Վաղատուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ, 55-ամյա Դարչո Հ.-ի տան բակում պայթյուն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.10-ին, նշված բնակչի տնամերձում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ տիպի արկ է պայթել և վնասել տան պատուհաններն ու խոտի դեզի տանիքը:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին