20 տարվա ազատազրկում՝ սիրելիի գլուխը կտրելու համար
Մեծ Բրիտանիայի հյուսիսային Շեֆիլդ քաղաքի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 21-ամյա Արաս Հուսեյնին, ով անցած տարի հունիսին կտրել էր ընկերուհու` 18-ամյա Ռիմա Ռամզանի գլուխը: Բացի այս ըստ վճռի Արասը չի կարող առաջին քսան տարիներին ներում ստանալ:
Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, Հուսեյնը դաժանությամբ է կատարել սպանությունը, բայց երբեք չի հերքել իր մեղքը, ուղղակի դատարանում հայտարարել է, որ այն նախապես մտածված չի եղել: Ռիմայի մարմնի վրա առկա բազմաթիվ կտրվածքները վկայում են, որ աղջիկը փորձել է պաշտպանվել. Հուսեյնը նրան նաև դանակով հարված է հասցրել, բայց գլուխը կտրելու պահին Ռիման դեռ ողջ է եղել, ինչը նշանակում է, որ երիտասարդը չափազանց մեծ ուժ է գործադրել:
Նշվում է նաև, որ աղջկան սպանելուց հետո նա փորձել է նաև ինքնասպան լինել, դանակով հարվածել է ինքն իրեն, բայց չի հաջողել: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր այն բանից հետո, ինչ հարևաններից մեկը կիսամերկ ու արնոտված Հուսեյնին տեսել է փողոցում, իսկ հարցին, թե ինչ է պատահել վերջինս ասել է` «ինչո՞ւ եք ինձ օգնում, ես սպանություն եմ գործել»:
Սիրահարների հարաբերությունները աղջկա ընտանիքի սրտով չեն եղել, բայց ամեն բան առավել սրվել է նրանից հետո, ինչ Հուսեյնը սպառնացել է աղջկա ընտանիքին ցույց տալ Ռիմայի սեքսուալ բնույթի նկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին