Բելառուսում կրկին մահապատիժ է իրականացվել
Բելառուսում նախօրեին ի կատար է ածվել հատուկ դաժանությամբ կրկնակի սպանության համար դատապարտված ուսանող Պավել Սելյունի մահապատիժը: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն` հղում անելով բելառուսական «Վյասնա» իրավապաշտպան կենտրոնի հաղորդած տեղեկություններին:
Ավելի վաղ Սելյունը ներման խնդրանքով դիմել էր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նմանատիպ հայց էր ներկայացրել նաև դատապարտյալի մայրը, ով խնդրել էր մահապատիժը փոխարինել ցմահ բանտարկությամբ: Խնդրանքը, սակայն, չի բավարարվել:
Նշենք, որ Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Պավել Սելյունը դատապարտվել էր 2012-ի օգոստոսին:
Նա բռնացրել է կնոջը սիրեկանի հետ և սպանել երկուսին էլ: Տղամարդու մարմինը անդամահատել է և նետել աղբարկղը, իսկ կտրած գլուխը տարել իր հետ:
Նշենք, որ Բելառուսը հին աշխարհամասի միակ երկիրն է, որտեղ առ այսօր մահապատիժը կիրառվում է: Եվրոպական կառուցները այն վերացնելու խնդրանքով բազմիցս դիմել են երկրի իշխանություններին, սակայն ապարդյուն: Իշխանությունները պնդրում են, որ մահապատիժն որոշ դեպքում անփոխարինելի է և որպես օրինակ բերում են Մինսկի մետրոպոլիտենում իրականացված ահաբեկչության գործը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց