Ոստիկանության Ստեփանավանի ծառայողները ռետինե մահակով հարվածել, ծեծել են. Հաղորդում ՀՔԾ-ին
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լ. Չ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները, ռետինե մահակով հարվածներ հասցնելով, ծեծի են ենթարկել իրեն, սպառնացել են վնասել զինվորական ծառայության մեջ գտնվող եղբորը և այդ եղանակով ստիպել են իրեն խոստովանել չկատարած հանցանքները:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում