Ոստիկանությունից պատասխանել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակին
Նոյեմբերի 5-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նամակ էր ներկայացրել գործի նախաքննությունը վարող ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ ստացել են դիմումի վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պատասխանը: Գրությամբ հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար պարզվել են ինչպես մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ՝ նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: