Բոլիվիայի զինված ուժերը իրավունք կունենան ոչնչացնել թմրանյութեր փոխադրող օդանավերը
Բոլիվիայի զինված ուժերը այսուհետ իրավունք կունենան ոչնչացնել երկրի օդային տարածքով անցնող այն օդանավերը, որոնք կիրառվում են թմրանյութերի փոխադրման համար: «Իտար տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ`երկրի նախագահ Էվո Մորալեսը արդեն ստորագրել է համապատասխան օրենքը:
Աղբյուրի փոխանցմամբ, մինչ օրս Բոլիվիան տարածաշրջանի միակ երկիրն էր, որտեղ չէր գործում օդային տարածքի անվտանգությունը երաշխավորող օրենք:
Մորալեսի խոսքերով, երկրի որոշ հատվածներում հանցագործները թմրանյութերի տեղափոխման համար անպատիժ կիրառում են փոքր օդանավեր:
«Այս օրենքի շնորհիվ մենք կունենանք գործիք, որը թույլ կտա բարելավել պայքարը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ»,- ասել է Մորալեսը:
Վերջինս նաև նշել է, որ օդային տարածքի պաշտպանության համար երկիրը ռադարների կարիք ունի:
«Մենք բանակցություններ ենք վարում այն երկրների հետ, որոնք կարող են մեզ փոխանցել նման տեխնոլոգիաներ: Դա չափազանց կարևոր է ոչ միայն թմրաառևտրի դեմ պայքարի, այլև ազգային տարածքի ինքնիշխանության պահպանման տեսանկյունից» ,- նշել է Էվո Մորալեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ