Զինծառայողը կալանավորվել է համածառայակցին դիտավորությամբ սպանելու մեղադրանքով
Հուլիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում զինծառայող Գևորգ Ավագյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված նրա համածառայակից Արմեն Հրաչյայի Սարգսյանը կալանավորվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ, Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով`սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»:
Հարակից հրապարակումներ`
Մարտական հենակետում զինվոր է զոհվել
Այսօր զոհված զինվորի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը