Վանաձորում ցորենի ամբարն ընկած քաղաքացին մահացել է
Այսօր Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել. ցորենի ամբարն ընկած 31-ամյա Ե. Ռ.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով նույն աղբյուրին, տեղեկացրել էր, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է ընկել Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող ցորենի ամբարը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, և ցորենի ամբարն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի ուշ ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները Գրիգոր Լուսավորչի փողոցի 1/1 հասցեում գտնվող «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարից դուրս են բերել 31-ամյա Ե. Ռ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հարակից հրապարակում`
Վանաձորում քաղաքացին ընկել է ցորենի ամբարը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին