62-ամյա տղամարդն ընկել է բեռնատարում բարձած խոտի դեզի վրայից
Հիվանդանոցից օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գոտկային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 62-ամյա Լյովա Բ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է խոտի դեզից վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Կալի հողեր» կոչվող հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով խոտ տեղափոխելիս` բարձված խոտի դեզը քանդվելու և վրայից ընկնելու հետևանքով: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունք: