Դատախազը Հրաչյա Հարությունյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել
Դատախազը պահանջել է ճանապարհատրանսպորտային պատահարի համար մեղավոր ճանաչել Հրաչյա Հարությունյանին, ով իր «ԿամԱզ» մակնիշի մեքենայով, նախորդ տարվա հուլիսի 13-ին, ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: «Իտառ Տասս»-ի փոխանցմամբ` այս մասին դատախազը հայտարարել է Մոսկվայի Տրոիցկյան դատարանում:
Դատախազի խոսքերով` ՀՀ քաղաքացու մեղքը ավտովթարի գործով ապացուցվել է դատաքննության ընթացքում:
Նա նշել է, որ քննությամբ ապացուցվել է Հարությունյանի մեղքը 264 հոդվածով, որն է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը, ինչպես նաև 327-րդ հոդվածով` փաստաթղթերի կեղծումը, դրանց պատրաստումն ու իրացումը:
Դատախազը պահանջել է Հրաչյա Հարությունյանի դատապարտել 7 տարվա ազատազրկման: Բացի այդ, մեղադրող կողմը խնդրել է նրան 3 տարով զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Դատախազը գտնում է, որ Հ. Հարությունյանը պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մոսկվայում հայազգի Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան արգելակների անսարքության հետևանքով հարվածել ու երկու մասի էր բաժանել ուղևորներով լեցուն ավտոբուսը: Վթարի հետևանքով մահացել էր 18 մարդ, մոտ 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ