Ոստիկանությունը ներկայացրել է ազատամարտիկի մահվան հանգամանքները (տեսանյութ)
Նոր Նորքի 7-րդ զանգվածում ազատամարտիկ Վարդան Թումանյանին, ով հայտնի է «Ձի Վարդան» մականունով, ծեծելով սպանելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Նոր Նորքում ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6 և 14 կետերի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը կազմակերպված խմբի կողմից ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»: Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին, իսկ Վարդան Թումանյանը, որին ընկերները անվանել են «Ձի Վարդան», մահացել է հուլիսի 15-ին, հիվանդանոցում:
Ըստ ոստիկանության, պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գևորգ Ս.-ն, Սարգիս Ղ.-ն և Վիկտոր Հ.-ն, որոնք դեպքից հետո դիմել էին փախուստի: Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են առերես հարցաքննություններ, հարցաքննվել են ականատես վկաներ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր բնույթի հետքեր, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Վարդան Թումանյանին ծեծել են կնոջ աչքի առաջ: Ըստ ոստիկանության, Վարդան Թումանյանին ծեծողները Երկրապահ կամավորական միության անդամ Բաբկեն Սարգսյանի որդին ու թոռներն են եղել: Գևորգ Ս.-ն ու Սարգիս Ղ.-ն Բավրայի անցակետը հատելիս հայտնաբերվել են ու այժմ կալանավորված են: Մյուս մասնակից Վիկտոր Հ.-ն հետախուզման մեջ է:
Հարակից հրապարակումներ`
Ազատամարտիկին ծեծողները հոխորտացել են, թե իրենց անպատժելիությունն ապահովված է. Հայտարարություն
Ազատամարտիկին ծեծելով սպանելու գործով երկու անձ կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ