Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Բիշքեկի դատարանը Ղրղզստանի նախկին նախագայ Կումանբեկ Բակիևին մեղավոր է ճանաչել 2010 թվականի ապրիլի 7-ին մասսայական սպանություններ կազմակերպելու համար ու հեռակա կարգով դատապարտել է նրան ցմահ ազատազրկման` գույքի բռնագրավմամբ: Այդ մասին տեղեկացնում է Интерфакс-ը: Նշենք, որ նախկին նախագահ Բակիևը փախել է երկրից:
Նույն մեղադրանքով նման պատժի է արժանացել նաև նրա կրտսեր եղբայրը` Ջանիբեկ Բակիևը, ով այդ տարիներին զբաղեցրել էր Պետական պաշտպանության ծառայության ղեկավարի պաշտոնը:
Դատարանը նաև Բակիև եղբայրներին մեղավոր է ճանաչել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: