Անգլիա. դատավորը քնել է երեխային բռնաբարելու գործով քննության ժամանակ
Անգլիական Մանչեստերի դատավորի նկատմամբ ծառայողական քննությունն է սկսվել այն բանից հետո, երբ երեխային բռնաբարելու գործի քննության ժամանակ նկատել էին, թե ինչպես է նա քնել: BBC-ն փոխանցում է, որ փաստաբանները դատավոր Ֆիլիպ Կատանի դեմ բողոք են ներկայացրել գործի քննության հենց առաջին օրը:
Նրանք հայտել են, որ դատարանում զոհի հետ խաչաձև հարցաքննության ժամանակ դատավորը քնել է, ինչի արդյունքում քննությունը դադարեցվել է:
Դատավորն ինքը հրաժարվել է մեկնաբանել իր նկատմամբ հնչած մեղադրանքները՝ մինչև ծառայողական քննության ավարտը: