Գարիկ Ավագյանը դատավոր է նշանակվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաի ստորագրած հրամանագրով Գարիկ Ավագյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հուլիսի 18-ի եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Գարիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ