«Կինը վազում էր դանդաղ, և ես երկու անգամ կրակեցի նրան թիկունքից»
ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքի բնակիչ 80-ամյա Թոմ Գրիրը տուն վերադառնալիս հայտնաբերել է երկու գողերի՝ կին և տղամարդ: Նրանք Թոմին գցում են գետնին, ծեծում, այնուհետև շարունակում իրենց գործը՝ փորձել բացել չհրկիզվող պահարանը:
Տեսնելով, որ հանցագործները տարված են, Գրիրը վազել է մյուս սենյակ, վերցրել իր ատրճանակը, վերադարձել ու կրակ բացել գողերի ուղղությամբ: Վերջինները փորձել են վազել ավտոտնակի միջով դեպի փողոց: Գրիրը հետևել է նրանց ու շարունակել կրակահերթը: Մանրամասները նկարագրում է newsru.com-ը, վկայակոչելով NBC Los Angeles-ին:
«Կինը վազում էր դանդաղ, և ես երկու անգամ կրակեցի նրան թիկունքից: Նա սպանվեց, բայց տղամարդը, ավաղ, կարողացավ փախչել», - պատմել է Գրիրը:
Նա նաև ասել է, որ կինը աղաչել է կենդանի թողնել իրեն, քանի որ հղի է: Պարզվել է, որ կինը 28 տարեկան է, Անդրեա Միլլեր անունով: Արագ զննության արդյունքում, սակայն, պարզել են, որ նա հղի չէ: Բայց վերջնական եզրակացությունը պետք է տա դատաբժշկական փորձաքնությունը: Նրա հանցակից տղամարդը՝ Հաս Ադամսը, արդեն կալանավորվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ