Հաագայի դատարանը բավարարել է ՅՈւԿՕՍ-ի հայցն ընդդեմ Ռուսաստանի
Հաագայի Արբիտրաժային դատարանը բավարարել է Ռուսաստանի դեմ ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերի հայցը և որոշել, որ Ռուսաստանի կառավարությունը նրանց պետք է վճարի 50 մլրդ ԱՄՆ դոլար: Դրան զուգահեռ ՌԴ-ին պարտավորեցրել է վճարել 60 մլն դոլար դատական ծախսերը: Այդ մասին հայտարարել է Group Menatep Limited (GML) ընկերության ղեկավար Թիմ Օսբորնը, փոխանցում է Interfax-ը:
Նա նաև ասել է, որ Հաագայի դատարանը նշել է, որ ««ՅՈւԿՕՍ»-ի դեմ հարձակումը քաղաքական մոտիվացիաներ է պարունակում և ընկերությանը սնանկացնելու նպատակ է ունեցել»:
«ՌԻԱ-Նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը և ասել, որ ռուսական կողմը բողոքարկելու է դատարանի վճիռը. «Այդ հայցի հետ կապված, Մոսկվան իրավական բոլոր հնարավոր միջոցները կօգտագործի` սեփական շահերը պաշտպանելու համար»:
Դատական այս քաշքշուկը շարունակվում է դեռևս 2005 թվականից: 2003-ին հարկերը չվճարելու համար Ռուսաստանը ՅՈւԿՕՍ-ի դեմ մեղադրանք առաջադրեց, և ընկերության հիմնական բաժնետեր Միայիլ Խոդորկովսկին կալանավորվեց ու մեքենայություններ կատարելու համար դատապարտվեց: 2004-ի վերջում աճուրդի միջոցով վաճառվեց ընկերության հիմնական բաժնետոմըս: Խոդորկովսկին 2013-ի դեկտեմբերին համաներմամբ ազատ արձակվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները