ՀՔԾ-ին այս անգամ հաղորդում տվողը դատավոր է
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Հատուկ քննչական ծառայությունից:
Դատավոր Լ.Ավետիսյանի հաղորդման համաձայն` ծանրացուցիչ հանգամանքներում մարդու առևանգման և շորթման մեջ մեղադրվող Հայկ Գ-ի և առևանգմանը օժանդակելու մեջ մեղադրվող Անի Ն-ի վերաբերյալ դատարանի վարույթում գտնվող քրեական գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Անի Ն-ն, վկաներ Լուսինե Ս-ն և Ստեփան Թ-ն հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրենց ապօրինի պահել են ոստիկանության բաժնում, հարցաքննել գիշերային ժամերին, տվել են սպառնալիքներ, կիրառել քննությանը խորթ մեթոդներ:
Ըստ աղբյուրի, Անի Ն-ն, Լուսինե Ս-ն և Ստեփան Թ-ն նախաքննության ընթացքում տվել են Հայկ Գ-ի դեմ ցուցմունքներ, իսկ դատավարության ընթացքում հրաժարվել են այդ ցուցմունքներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում