«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթը չի կայանա
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի», միասնական շտաբի որոշմամբ, նախապես հուլիսի 31-ին հայտարարված երթը դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, չի կայանա: Այդ մասին տեղեկացնում է Հայրապետյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Այս պահին նման միջոցառման անցկացումը չի բխում Լևոն Հայրապետյանի շահերից: Ներկայումս արվում են համատեղ մշակված գործողություններ, որոնք իրենց արդյունավետությամբ ավելի նշանակալի կլինեն դրական հետևանքների առումով», -նշվում է էջում տեղադրված հայտարարության մեջ: