Որոշվում է Կատունյանին կալանավորելու մասին հարցը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Panorama.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ Կատունյանի նկատմամբ այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք պահելը) 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ոստիկանության լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ հուլիսի 24-ին Գետք համայնքում, անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 50-ամյա Հարություն Գրիգորյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Նշենք, որ ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն էր:
Հարակից հրապարակումներ`
Ռեկտորի եղբոր աղմկահարույց սպանության մեջ կասկածվող ՌՈ պաշտոնյան ձերբակալված է
Ռեկտորի եղբոր դիակի վրա եղել են բռնության հետքեր և հրազենային 4 վնասվածք. մանրամասներ
Տուժողի և կասկածյալի կնոջ միջև սիրային կապ չի եղել. Փաստաբանը պարզաբանում է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին