Փաստաբանը կբողոքարկի Կատունյանին կալանավորելու մասին որոշումը
Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը, և Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանը երկու ամսով կալանավորվեց:
Կատունյանի նկատմամբ այսօր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին (սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի (ապօրինի զենք պահելը) 1-ին մասի հատկանիշներով:
Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են առաջիկայում բողոքարկել կալանքի մասին դատարանի որոշումը:
Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ոստիկանության լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ հուլիսի 24-ին Գետք համայնքում, անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 50-ամյա Հարություն Գրիգորյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Նշենք, որ ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն էր:
Հարակից հրապարակումներ`
Ռեկտորի եղբոր աղմկահարույց սպանության մեջ կասկածվող ՌՈ պաշտոնյան ձերբակալված է
Ռեկտորի եղբոր դիակի վրա եղել են բռնության հետքեր և հրազենային 4 վնասվածք. մանրամասներ
Տուժողի և կասկածյալի կնոջ միջև սիրային կապ չի եղել. Փաստաբանը պարզաբանում է
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց