Արգենտինայում դատարանը պարտավորեցրել է ծնողներին երեխաների համար «Փոքրիկ Իշխանը» ընթերցել
Արգենտինյան Ռոսարիո քաղաքի դատարանը պարտավորեցրել է ծնողներին իրենց երեխաների համար ընթերցել Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի «Փոքրիկ Իշխանը»: Ամուսնալուծության գործով դատավորի որոշման համաձայն, նախկին ամուսինները պետք է մեկ ամսվա ընթացքում շաբաթը մեկ գնան դատարան իրենց 12 և 16-ամյա տղաների հետ ու իրենց համար ընթերցեն «Փոքրիկ Իշխանը»: Այդ մասին գրում է Pravo.ru-ն վկայակոչելով արգենտիյան 25 Horas-ին:
Բացի այդ, ծնողներին պարտավորեցրել են կարդալ երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիան և իսպանացի փիլիսոփա Ֆերնանդո Սավատերայի «Էթիկա Ամադորի համար» աշխատությունը:
Դատավորի կարծիքով, դա կօգնի հայրիկին և մայրիկին ավելի լավ հասկանալ սեփական երեխաներին ու նրանց մեջ տեսնել անհատին: Միաժամանակ նշվում է, որ ծնողներից ոչ մեկը չի կարող խուսափել դատարանի որոշումը կատարելուց, քանի որ նրանց հետևելու է սոցիալական համապատասխան աշխատողը: