Իջևանի մատուռի վրա հարձակվողը հայտնաբերվել է
Տավուշի թեմի գործերի կառավարիչը երեկ ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ կոտրել և այրել են Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր» մատուռի մուտքի դուռը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս: Հանցագործության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 54-ամյա Մարտուն Ղ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հունիսի սկզբին Մարտուն Ղ.-ն կոտրել և վնասել է Գետահովիտ գյուղի հարակից տարածքում գտնվող հուշաղբյուրի հուշաքարը և հուշաքարի կողքին դրված ծաղկամանը` արհեստական ծաղիկներով` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: Մարտուն Ղ.-ն գտնվում է հոգեբույժի հսկողության տակ: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան