«Կոշ»-ում փորկապության միայն մեկ դեպք է արձանագրվել. ՔԿՎ
ՀՀ արդարադարության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը արձագանքել է նախօրեին հայկական մի շարք զանգվածային լրատվամիջոցների տարածած լուրերին, թե «Կոշ» քրեակատարողական հիմնարկում այս օրերին համատարած փորլուծության դեպք է գրանցվել, իսկ պատճառն էլ ջուրն է ու ոչ հիգիենիկ վիճակը:
«Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում հուլիսի 31-ի դրությամբ գրանցվել է միայն մեկ դեպք, և փորկապության խնդիր ունեցող դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
«Կոշ» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ իրավիճակը վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից, համատարած փորլուծության դեպք չի գրանցվել, ուստի և լրատվամիջոցներում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասված է ՔԿՎ տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները