«ՈՒԱԶ»-ի բեռնախցիկում ոսկու հանքից գողացված 58 կգ հանքանյութ է հայտնաբերվել
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքում հայտնաբերվել են «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա, որը զննվել է հրավիրված ընթերակաների ու ավտոմեքենան փաստացի շահագործող, 1969 թ. ծնված Արսեն Ս.-ի ներկայությամբ. բեռնախցիկից հայտնաբերվել է 6 պարկի մեջ լցված 58 կգ ընդհանուր կշռով հանքանյութի նմանվող զանգված:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները