Ոչնչացվել է 72 տոննա 103 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված
Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 28-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 72 տոննա 103 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը հայտնում է, որ բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 84 դեպք, որից 62-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 302 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, սուբուտեքսի 464 թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
Տնամերձ 250 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 722.7 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 124 քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: ՎԻՎ ՀՀ օր.-ի 110 պրիմ 2 հոդվածի հատկանիշներով` 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: