Շարունակվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները
Այսօր տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:
Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամների կողմից շարունակվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները, որի ամփոփված և թարգմանված տարբերակը պետք է ներակայացվի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին` սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված հանդիպմանը քննարկելու նպատակով: