Պետական կառավարման համակարգում կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը պետք է լինի ողջամիտ. փոխնախարար
Դատավորն, էթիկայի կանոնների շրջանակում, պարտավոր է կարգուկանոն պահպանել դատական նիստերի դահլիճում, դատական նիստին մասնակցող անձանցից պահանջել պատշաճ և հարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ:
Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության մասին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշման նախագծով նախատեսված գործողությունների ծրագրի և «Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշման նախագծի վերաբերյալ անցկացվող հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը:
Ըստ նրա, դատավորները նույնիսկ դատական նիստերից դուրս պետք է պահպանեն իրենց բարձր չափանիշները: Ա. Վարդապետյանի խոսքով, շատ հաճախ մարդիկ դատավորի ոչ պատշաճ վարքը շփոթում են օրենքի խախտման հետ:
Քննարկմանը ներկա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը խոսելով դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության մասին, նշեց, որ այնպես է ստացվել է, որ հանրային, դատական կառավարման համակարգերում ունեն տղամարդկանց ավելի բարձր ներկայացվածություն:
Ըստ նրա, ցանկացած պետական կառավարման և այլ համակարգերում կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը պետք է լինի ողջամիտ:
Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ:
Հանրային քննարկման նպատակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների միջև մտքերի փոխանակումն է՝ դատավորների թեկնածուների միջև սեռային հավասարակշռության վերաբերյալ գործողությունների ծրագրով նախատեսված դրույթների, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոններ սահմանելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին