Ինչ գնել՝ երջանկանալու համար. Գիտնականներ
Միչիգանի գիտա-հետազոտական և Սան Ֆրանցիսկոյի համալսարանների գիտնականները սոցոլոգիական հարցում են անցկացրել՝ ինչպիսի գնումներն են մարդկանց դարձնում երջանիկ թեմայով և ստացել անսպասելի արդյունք: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Հարցումն անցկացվել է այն մարդկանց շրջանում, ովքեր վերջերս գնումներ էին կատարել: Պետք էր գնահատել երջանկության աստիճանը՝ գնումներ անելուց հետո:
Գնումներ կատարած մարդիկ բաժանվել են երեք խմբի՝ նյութական ապրանք (հագուստ, կոշիկ, զարդեղեն և այլն), էմպիրիկ (երաժշտական գործիքների, հոբբիի հետ կապված ու սպորտային իրեր), կյանքի փորձի հետ կապված իրար (թատրոնի, կինոյի տոմս, ճանապարհորդություն):
Պարզվում է, որ մարդկանց ամենաքիչը երջանկացում է նյութական գնումները: Մարդկանց անչափ երջանկացնում է էմպիրիկ ապրանքներ գնելը: Երկրորդ տեղում են այն ապրանքները, որոնք կապված են կենսական փորձի հետ: