Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
«Սա ուղղակի ապացույց է, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի պահին ավտոմեքենաներից բաժանված ապակու և պլաստմասե բեկորները գտնվել են ճանապարհի երթևեկելի մասում, իսկ կողնակում հայտնվել են միայն վթարից հետո հրշեջ ծառայության կողմից դրանք լվանալու արդյունքում, որից հետո` հաջորդ օրը քննիչը արձանագրել է, որ վթարը տեղի է ունեցել կողնակում, քանի որ այդտեղ են գտնվում ավտոմեքենայի ապակու և պլաստմասե բեկորները, որի հիման վրա էլ Վարդան Պետրոսյանին մեղադրանք են առաջադրել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Վարդեն Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղադասրյանը ու հրապարակել համապատասխան նկարներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակել է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ավտովթարի գործով դատը, որի ընթացքում Ն. Բաղդասարյանը միջնորդել է այդ լուսանկարները կցել քրեական գործի նյութերին: Դատարանն այդ միջնոդրությունը կքննարկի վկաների հարցաքննություններն ավարտելուց հետո:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանկված է սեպտեմբերի 5-ին:
Ըստ մեղադրական եզրակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պ/հ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի, 870 ՕԼ 64 պ/հ ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նախորդող հրապարակումներ՝
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ