Ամուսինները մեղադրվում են կեղծված ստորագրություններով գեղանկարներ վաճառելու համար
Նկարիչների միության անդամ Յուսիֆ Դանիելյանն ու նրա կինը՝ Ռոզա Դանիելյանը, այսօր նստած են մեղադրյալի աթոռին՝ կեղծ ստորագրություններով գեղանկարներ վաճառելու մեղադրանքով:
Այս գործը քննվում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Արթուր Մկրտչյանը: Մեղադրանքը դատարանում ներկայացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: Գործով հերթական դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 5-ին:
Ըստ մեղադրական եզրակացության, Յուսիֆ Դանիելյանը 2003թ. հանդիսանալով նկարիչների միության անդամ և զբաղվելով գեղանկարչությամբ, 2010թ. նախնական համաձայնության է եկել իր կնոջ՝ Ռոզա Դանիելյանի հետ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, այն է՝ գեղանկարչության բնագավառում իր մասագիտական գիտելիքների օգտագործմամբ դեռևս 2005-2006թթ. ընթացքում ձեռք բերված անհայտ նկարիչների՝ առանց հեղինակային տվյալների և ստորագրությունների նկարների դիմերեսներին և դարձերեսներին կեղծելով նշել հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ, դրանք բարձր արժեքով վաճառել՝ որպես ճանաչված նկարիչների աշխատանքներ։ Յուսիֆ Դանիելյանն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:
Ըստ մեղադրական եզրակացության, Ռոզա Դանիելյանը 2010թ. նախնական համաձայնության է եկել իր ամուսնու՝ Յուսիֆ Դանիելյանի հետ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, այն է՝ դեռևս 2005-2006թթ. ընթացքում Յու.Դանիելյանի կողմից ձեռք բերված անհայտ նկարիչների՝ առանց հեղինակային տվյալների և ստորագրությունների նկարների դիմերեսներին և դարձերեսներին կեղծելով նշել հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ, դրանք բարձր արժեքով վաճառել՝ որպես ճանաչված նկարիչների աշխատանքներ։
Իրեղեն ապացույցներն են՝ 17 նկար, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված մեղադրյալ Յու.Դանիելյանի անձնական գործը, բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված ստվարաթրթերի և թղթերի վրա նկարված թվով 21 նկարը, ստրվարաթղթի վրա ամրացված փայլաթիթեղի վրա պատկերված սրբապատկերը, թվով 1089 վկայականը, նկարչական ալբոմում նկարված չորս նկարները, հեռախոսահամարներ և գրառումներ պարունակող տետրերը, բլոկնոտները և թղթերը,«Иосиф Даниелян, художник» գրառմամբ այցեքարտերը և թղթերի վրա տպագրական եղանակով պատկերված յոթ գունավոր նկարը՝ 4 առանձին փաթեթներում։
Ռոզա Դանիելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Յուսիֆ Դանիելյանը կալանավորված է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ