9 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 զոհ, 13 վիրավոր՝ 1 օրում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը հայտնում է, ոչ խարդախության` 4, խուլիգանության, շորթման և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են, ինչպես նաև՝ գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ