ՀՀ ոստիկանապետը «Մարտի 1»-ի գործով նախաքննության, քննության ընթացքին ծանոթ չէ
«Ես որպես այն ժամանակվա ռազմական ոստիկանության պետ, հիմա որպես ոստիկանության պետ ուղղակի չեմ զբաղվել այդ գործով»,-«Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժության ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ովքե՞ր են եղել 2008 թվականի «Մարտի 1»-ի պատվիրատուները՝ հաշվի առնելով օրեր առաջ Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունը, որ «Մարտի 1»-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են:
Վ. Գասպարյանի խոսքով, 2008 թ. մարտի 1-ին իր մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, օպերատիվ խմբով արդեն հետո մասնակցել են տեղազննություններին:
«Նախաքննության, քննության ընթացքի հետ ես ուղղակի ծանոթ չեմ»,- ասաց ոստիկանապետը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին