Նախորդ տարի դատապարտվածներից 101-ը պաշտոնատար անձ է եղել
Հայաստանում 2013թ. դատապարտվածների թվաքանակը կազմել է 3 հազար 481 մարդ (239-ը`կանայք), նրանցից 83-ը` անչափահաս (1-ը` աղջիկ): 496 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 63 անձ արդարացվել է, 43 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Ազատազրկված դատապարտվածների թվաքանակը կազմել է 2 հազար 179 մարդ, նրանցից 818-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 480-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ: Տվյալները հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Դատապարտվածներից 1638-ը եղել են 18-29 տարեկան, 1312-ը՝ 30-49 տարեկան, 448-ը՝ 50-ից բարձր: 3 հազար 481 դապատարտվածից 101 եղել են պաշտոնատար անձինք, 910-ը զինվորական ծառայողներ, 30-ը՝ մինչև 18 տարեկան սովորողներ, 31-ը՝ 18 և բարձր տարիքի սովորողներ, 1 814-ը՝ չաշխատող և չսովորող աշխատունակներ, 80-ը՝ կալանավորներ, 515-ը՝ այլ:
Նախորդ տարի դատապարտվածներից 884-ը սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են կատարել, 809-ը՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ, 490-ը՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություներ, 258-ը՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ, 25 –ը՝ շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, 1-ը՝ Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն և այլն:
Դատապարտվածների թվաքանակն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ պատկերը հետևյալն է. Երևան՝ 1 149, Արագածոտն՝ 72, Արարատ՝ 309, Արմավիր՝ 231, Գեղարքունիք՝ 288 , Լոռի՝ 227, Կոտայք՝ 242, Շիրակ՝ 203, Սյունիք՝ 563, Տավուշ՝ 197:
Ըստ վիճակագրության՝ 2008-ին դատապարտվածների թվաքանակը կազմել է 3 հազար 145, 2009-ին՝ 3 հազար 580, 2010-ին՝ 4 հազար 402, 2011-ին՝ 3 հազար 940, 2012-ին՝ 3 հազար 727: