Նոր զարգացումներ` Մասիսի ԲԿ-ի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվող պտուղների գործով. «Pastinfo»
Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվողը պտուղների գործով մեղադրանքներ են առաջադրվել «Առողջապահության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն` հիշեցնելով, որ Ոստիկանության լրատվության բաժնից իրենց տեղեկացրել էին, որ երեք օրերի ընթացքում Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերվել էին ներարգանդային փուլում գտնվողը 2 պտուղ. մեկը՝ ինֆեկցիոն բաժանմունքի մոտ, երկրորդը՝ դիահերձարանին հարող տարածքում: Հարուցվել են քրեական գործեր և միացվել մեկ վարույթում:
Աղբյուրից տեղեկանում ենք, որ քննության ընթացքում հայտնաբերվել են այլ պտուղներ ևս: Պարզվում է` «Առողջապահության զարգացման կենտրոնը» պարզապես չի ոչնչացրել կենսաբանական թափոնները: Այս ընկերությունը մի շարք բժշկական կենտրոններից ընդունել է կենսաբանական թափոններ, սակայն, խախտելով սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի պահանջները, չի տեղափոխել և վնասազերծել ընկերության տարածքում լցված բժշկական վարակիչ թափոնները: Պարզվել է նաև, որ ընկերության կողմից ներարգանդային փուլում գտնվող այդ պտուղները շրջակա միջավայրի համար վտանգավորության 3-րդ և 4-րդ դասի վտանգավոր թափոններ են:
Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ դեպքի վայրի զննությամբ ընկերության վարձակալած տարածքում և դրան հարակից տարածքից հայտնաբերվել են այլ թափոններ ևս՝ մասնավորապես ակնհայտ կազմավորման փուլում գտնվող երեխայի 7 դի:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրի կայքում: