Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավորի փախուստի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գաբրիելյանի փախուստի փաստի առթիվ կենտրոնի քննչականում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): Միջոցներ են ձեռնարկվում Ս. Գաբրիելյանին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ այսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Մայիսի 20-ին կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Նշանակվել է ծառայողական քննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: