ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել
Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության Հետաքննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ:
«Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, Եվտուշենկովը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 174 հոդվածի «փողերի լվացման» հատկանիշներով: Տեղեկատվության համաձայն, վերջինս մասնակից է եղել «Բաշնեֆտ» ձեռնարկության բաժնետոմսերի վաճառքի հետ կապված մեքենայություններին:
ԱՖԿ «Սիստեմա» ընկերությունից հերքել են առաջադրված մեղադրանքները՝ դրանք որակելով «անհիմն»: Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշմամբ, Եվտուշենկովն այժմ տնային կալանքի տակ է:
Հիշեցնենք, «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի առնչությամբ բացված գործով որպես մեղադրյալ է անցնում նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը, ում նկատմամբ հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները