Ժողովրդավարության սահմանումը մեկ բառով՝ հանդուրժողականություն. Հովհաննես Մանուկյան
«Երկար եմ մտածել, թե ինչ է ժողովրդավարությունը: Կարծում եմ, մեկ բառով, այն՝ հանդուրժողականություն է, իսկ հանդուրժողականությունը. ժողովրդավարության կոնտեքստում, մեկ ուրիշի բնածին իրավունքի ճանաչումն է լինելու տարբեր, քան դու ես»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ ասել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր ամփոփվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված մրցույթի արդյունքները: Տասնհինգ օր շարունակ նախարարությունը ստացել է ժողովրդավարությանը նվիրված կարգախոսներ և լուսանկարներ: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան հիսուն երիտասարդ: Մասնակիցների ակտիվությունը բարդ ընտրության առաջ էր կանգնեցրել: Ժյուրին ի վերջո որոշում էր կայացրել պարգևատրել բոլոր հաջողված կարգախոսների և լուսանկարների հեղինակներին:
Մրցանակակիրների մեջ եղել են դպրոցականներ, ովքեր ցանկություն են հայտնել պարգևատրվել անձամբ նախարարի կողմից: Նա, ընդառաջ գնալով պատանիների անմիջական ցանկությանը, ստանձնել է հավաստագրեր հանձնելու գործը: Նախարարը երիտասարդներին խնդրել է ևս մեկ անգամ սահմանել ժողովրդավարություն հասկացությունը:
Հ. Մանուկյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի հաղթողներին մասնակցության և հետաքրքիր կարգախոսներ ու լուսանկարներ ներկայացնելու համար՝ մաղթելով հաջողություն և ակտիվ նեգրավվածություն ժողովրդավարական գործընթացներում:
Հանդիպման մասնակից UNICEF-ի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը նվերներ է հանձնել իրենց կազմակերպության կողմից՝ մաղթելով երիտասարդներին չընկրկել խոչընդոտների առջև և միշտ հավատարիմ մնալ ժողովրդավարության արժեքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ