Ոստիկանական նոր համազգեստներ
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես է անցկացրել մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության պետն անդրադառնալով ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությանը, գործընթացը կարևորել է որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ:
Այնուհետև ոստիկանության պետը ստուգել է ծառայողների նոր համազգեստները, դիտողություններ արել հայտնաբերված թերությունների վերաբերյալ, պահանջել վերջնական տեսքի բերել համազգեստները, գործընթացի պատասխանատուների հետ քննարկեց թերացումները շուտափույթ վերացնելու միջոցները:
Ամփոփելով ստուգատեսը՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել դրական արդյունքի համար և կրկին հիշեցրեց, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է համակարգի բարեփոխումները շարունակելու գործում:
Ստուգատեսի ավարտին տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: