ԱՖԿ «Սիստեմա»-ի ներկայացուցիչները բողոքարկել են իրավապահների գործողությունները
ԱՖԿ «Սիստեմա»-ի ներկայացուցիչներն ու «Բաշնեֆտ» ձեռնարկության բաժնետոմսերի վաճառքի գործով անցնող անձինք բողոքարկել են քննչական մարմնի գործողությունները: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի, այս պահին մի քանի բողոքներ են ներկայացվել, որոնցում բարձրացվում է իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցը: Քննչկան կոմիտեի գործողությունների օրինականության հարցը կստուգվի ոչ միայն տարբեր շրջանների դատարաններում, այլև Գլխավոր դատախազությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության Հետաքննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ:
Եվտուշենկովը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 174 հոդվածի «փողերի լվացման» հատկանիշներով: Տեղեկատվության համաձայն, վերջինս մասնակից է եղել «Բաշնեֆտ» ձեռնարկության բաժնետոմսերի վաճառքի հետ կապված մեքենայություններին:
Դրանից հետո՝ մի քանի օրերի ընթացքում երկու ընկերությունների բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել է, մասնավորապես մոսկովյան բորսայում «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերն էժանացել են 20, իսկ ԱՖԿ «Սիստեմա»-ինը՝ 26 տոկոսով:
Նախորդող հրապարակում՝
ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել