Թոքմաջյանը բացատրություն է տվել իր ֆեյսբուքյան էջին տիրանալու դեպքի առթիվ
ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանականերում բացատրություններ են վերցվել գործին առնչվող բոլոր անձանցից, այդ թվում նաև հենց Հ. Թոքմաջյանից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ոստիկանություն է դիմել համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը` հայտնելով, որ անհայտ անձը կոտրել է Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը և էջում՝ որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ: Ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ Քրեական օրենսգրքի 254 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):
Տ. Պետրոսյանի խոսքով, այս գործը գտնվում է քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչության վարույթում, այդ իսկ պատճառով գործի մանրամասներին չի տիրապետում: Միժամանակ նշեց, որ դեռևս փորձաքննությունը չի ավարտվել:
«Միայն փորձաքննությունից հետո պարզ կդառնան մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է միայն համակարգչային տեղակատվությանն ապօրինի տիրանալո՞ւն, անձնական տեղեկատվությունը հրապարակելո՞ւն, թե՞ կեղծելուն»,- ասաց Տ. Պետրոսյանը:
Նախորդող հրապարակում՝
Պոլիտեխնիկի ռեկտորի ֆեյսբուքյան էջին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին