ՔԿՎ. Վահե Ղուկասյանը «Նուբարաշեն» է տեղափոխվել՝ նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով
ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել՝ մամուլում հրապարակված տեղեկության հետ կապված, ըստ որի «Վարդան Ղուկասյանի եղբորորդին Արթիկ» ՔԿՀ-ում «բեսպրեդել» էր սարքել»:
Պարզաբանման մեջ ասված է. «Մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուր տարածել, իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Ղուկասյանը «Փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել և կալանավորը հիմնարկում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, չի ենթարկվել կարգուկանոնին, տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ և այդ պատճառով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»:
Տեղեկացնում ենք, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, իսկ Վահե Ղուկասյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով»:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ապրիլին Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Գյումրիի բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիում հեղինակություններ համարվող Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») և Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանին սպանությունը կազմակերպելու և կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին