Նոր նշանակումներ` ՀՀ քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կոմիտեի նախագահի սեպտեմբերի 19-ի հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Արման Սամվելի Գալստյանը, ում վրա դրվել է նաև մարզային քննչական վարչության պետի պարտականությունները: Մեկ այլ հրամանով վարչության պետի տեղակալ է նշանակվել նաև Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյանը:
Սպիտակի քննչական բաժնի պետ է նշանակվել Մացակ Պետրոսի Փանոսյանը, Ստեփանավանի քննչական բաժնի պետ` Արամ Ռուբենի Ավագյանը, Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Մերուժանի Կարապետյանը: