ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող արդեն երեք թեկնածու կա
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովն այս պահի դրությամբ արդեն ստացել է երեք հայտ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Նա ասաց, որ երեք դիմողից երկուսի փաստաթղթերը մասնագիտական մասով որոշակի թերություններ են ունեցել, այդ իսկ պատճառով հետ են ուղարկել՝ լրացնելու համար:
Իսկ թե ովքեր են դիմողները, Ծ. Խաչատրյանը չնշեց՝ իրենց իսկ խնդրանքով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ: Փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին