Շանթի և մյուսների գործ. «Ոստիկանության գործողություններով ոտնահարվել են երթի մասնակիցների իրավունքները»
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական դատական նիստի ընթացքում փաստաբանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով:
Միսակ Առաքելյանի, Վահե Մկրտչյանի և Ալբերտ Մարգարյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն ասաց, որ խուլիգանության հանցակազմն իր պաշտպանյալների արարքում գոյություն չունի, մեղադրող կողմը դատարան չի ներկայացել այնպիսի ապացույցներ, որոնք կփաստեին, որ նրանք հասարակության նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, սպառնացել են ուրիշներին, վնասել կամ ոչնչացրել ուրիշի գույքը: Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալները, երթի մյուս մասնակիցները քաղաքական միջոցառում են անցկացրել, երթը եղել է ոչ միայն խաղաղ, այլև իրավաչափ:
«Պաշտպանական կողմը պնդում է, որ ոստիկանության գործողություններով ոտնահարվել են իր պաշտպանյալների, մնացած բոլոր մասնակիցների կարծիք հայտնելու իրավունքը: Բոլոր ամբաստանյալների գործողությունների իրավական գնահատականը պետք է տրվի Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի՝ անհրաժեշտ պաշտպանություն հատկանիշներով»,- իր ճառում ասաց Հ. Քոչարյանը:
Նա նշեց, որ այս գործով իրական արդարադատության կկայանա այն դեպքում, եթե դատարանն իրավական գնահատական տա բոլոր կողմերի գործողություններին: «Խնդրում եմ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանք առաջադված Միսակ Առաքելյանին ճանաչել անմեղ, 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշենորվ մեղադրանք առաջադրված Վահե Մկրտչյանին և Ալբերտ Մարգարյանին ճանաչել և հռչակել անմեղ»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ դատախազն առաջարկել է ամբսատանյալ Վահե Մկրտչյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի,Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։
Վահե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս): և 316 2-րդ մաս:
Ալբերտ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս և 316-րդ հոդված 2-րդ մաս):
Միսակ Առաքելյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խուլիգանություն (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 1-ին մաս):
Նախորդող հրապարակումներ՝
Դատախազը միջնորդեց Շանթ Հարությունյանին՝ 7, որդուն՝ 5 տարվա ազատազրկման դատապարտել
Շանթ Հարությունյանի և մյուսների գործ. Ամբաստանյալներից երկուսի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը մնաց անփոփոխՇանթ Հարությունյանը պահանջեց վերաորակել իր դեմ առաջադրված մեղադրանքը
Շանթի և մյուսների գործ. «Ամեն ինչ սարքոցի էր»
Շանթ Հարությունյան. Ես հեղափոխություն էի նախատեսել դեկտեմբերի 2-ին, ոչ թե նոյեմբերի 5-ին
«Ինձ ասացին, որ հայրս մահացել է». Դատարանում պատմում է Շանթ Հարությունյանի որդին
Շանթի և մյուսների գործ. «Փետով խփեցին ինձ, ոստիկանի գլխարկս թռավ»
Շանթի և մյուսների գործ. «Մայրիկ ջան, ո՞նց ես արել, որ սենց լավ տղա ես դաստիարակել»
Շանթի և մյուսների գործ. Ոստիկանը տուժող է ճանաչվել ընդամենն աչքերը մրմռալու համար
«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանը քաշքշել է Շանթին. Փաստաբանները` նախաքննության սխալների մասին
Շանթի և մյուսների գործով դատական նիստում հնչել է Վալերի Օսիպյանի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին